Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայում իրանական օբյեկտները
![]() Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսում իրանական օբյեկտների ուղղությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը: Հզոր պայթյուններ են լսվել գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 1:10-ից մինչև 2:00-ը: «Թշնամին զանգվածային հարված է հասցրել օդից և ցամաքից: Մեր հակաօդային ուժերն արդեն սկսել են հակահարված հասցնել թշնամական հրթիռներին»,- հայտնել է աղբյուրը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հրթիռների զգալի մասը ոչնչացվել է, նախքան դրանք կհասնեին իրենց թիրախին: Ikhbariya պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակման ժամանակ տարբեր զինատեսակներ են կիրառվել, դրանք արձակվել են Լիբանանի օդային տարածքից, ինչպես նաև Իսրայելի հյուսիսային Գալիլեյ շրջանից և Տիվերիադ լճի տարածքից: Իսրայելցի զինվորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ հարձակում կգործեն Սիրիայի տարածքում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանման վրա, իսրայելցիները նախազգուշացրել էին նաև Սիրիայի կառավարական ուժերին զերծ մնալ իրենց միջամտելու փորձերից: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
