Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հայտնաբերվել է «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալը

640
Կիրակի, 20 հունվարի, 2019 թ., 13:00
Հայտնաբերվել է «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեժլումյանին: Վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: