Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆիկ Հակոբյանն այսօր կդառնար 23 տարեկան

335
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 22:25
Ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆիկ Հակոբյանն այսօր կդառնար 23 տարեկան

Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի հիշատակին:

Հունվարի 19-ը քառօրյա պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում զոհված զինծառայող Ռաֆիկ Հակոբյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 23 տարեկան:
Ռաֆիկ Հակոբյանը հատուկ զինվորական ծառայության մեկնելու համար հայրենիք էր վերադարձել Սանկտ Պետերբուրգից, բանակ էր զորակոչվել 2014 թվականին: Զորացրվելուն մնացել էր մեկ ամիս: Ռաֆիկ Հակոբյանը հերոսաբար պայքարել և զոհվել է պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքը:

Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու լուսանկարներ տարածել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: