Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Առանց նոր Սահմանադրության հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից». Լուսինե Հարոյան

540
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 22:05
«Առանց նոր Սահմանադրության հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից». Լուսինե Հարոյան

Ազգային Առաջընթաց կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Եվ այսպես, նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մեր կուսակցության կոչին միացել են
«Հայք»,
«Նժդեհյան Ցեղակրոն»,
«Քրիստոնեա~ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները:
Մենք համոզված ենք, որ առանց նոր Սահմանադրության հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից, և ուրեմն այս պահին այս նախագիծն ամենալուրջ հրամայականն է Հայաստանի համար:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մենք հաստատակամ ենք իրական ընդդիմության դերը ստանձնելու մեջ, և մենք ոչ մի ջանք չենք խնայելու Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրները օր առաջ լուծելու համար:
Ազգային Առաջընթաց կուսակցությունը մեկ անգամ ևս կոչ է անում կուսակցություններին և անհատներին միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը»: