Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Համեմատեք ԵԽԽՎ պատվիրակության ներկա ու նախկին ղեկավարներին». Մ. Իսրայելյան

611
Կիրակի, 20 հունվարի, 2019 թ., 01:15
«Համեմատեք ԵԽԽՎ պատվիրակության ներկա ու նախկին ղեկավարներին». Մ. Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին անձնապես չեմ ճանաչում, մի քանի ելույթ, հարցազրույց եմ լսել ու վատ տպավորություն չի թողել։ Հիմա մի պահ համեմատեք իրեն և ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավարին՝ սովետական ֆեյսով ու մտածելակերպով Հերմինե Նաղդալյանին։ Էն նույն Նաղդալյանին, որը նորակառույցներում մարդկանց տները խլելու թեմաների մեջ է եղել, որը Ծիծեռանակաբերդում հանրապետականների մյուս կանանց հետ ծիծաղելով հայտնի նկարի գլխավոր հերոսներից էր, որ պետության հաշվին մի երկու միլիոնի խոսել էր Չինաստանում գտնվող որդու հետ։
Ոչ մեկի չեմ պաշտպանում, ուղղակի համեմատում եմ «նորաթուխներին» ու որպեսզի կոպիտ չարտահայտվեմ՝ չասեմ ում հետ»: