Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին թալանելու լուրերի մասին

559
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 18:15
Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին թալանելու լուրերի մասին

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։

Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեց փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն հայտնեց իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։

Դիվանագետների հետ զրույցում Սերգո Միրզոյանը հիացմունքով էր հիշում նախորդ տարի՝ մայիսի 9-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների այցը և շնորհավորանքը։

Դիվանագետներն իրենց հերթին խոստացան պարբերաբար այցելել Սերգո Միրզոյանին»։