«Ների՛ր մեզ, Հրա՛նտ, որ անկախ Հայաստան ունեցանք, բայց քեզ համար այն փրկության հայրենիք չդարձավ». Արայիկ Հարությունյան
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ների՛ր մեզ, Հրա՛նտ, որ անկախ Հայաստան ունեցանք, բայց քեզ համար այն փրկության հայրենիք չդարձավ... Տասներկու տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին, թուրք ազգայնականների կողմից սպանվեց հայ անվանի մտավորական Հրանտ Դինքը: Բացառիկ անհատի, համարձակ քաղաքացու կերպարին և նրա թողած գրավոր մեծ ժառանգությանը հայ և օտարազգի շատ նշանավոր մարդիկ են անդրադարձել: Բայց կա մի հարց, որի մասին սույն գրառմամբ գուցե առաջին անգամ կբարձրաձայնեմ ես: Օրեր առաջ վերընթերցում էի նրա գրած վերջին՝ «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը, որը հրապարակվել էր «Ակոս» շաբաթաթերթում 2007 թվականի հունվարի 10-ին՝ Հրանտ Դինքի ողբերգական մահից ինը օր առաջ: Հեղինակը, խոսելով Թուրքիայում իր կյանքին սպառնացող վտանգի մասին, մտորում էր իր փրկության շուրջ ու գերադասում Հայաստան չգալ… «…Բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ»,- գրում է հոդվածում… Այս տողերը կարդալիս հազիվ թե մի հայ գտնվի, որ ցավ չապրի: Արդյո՞ք դա էր մեր երազած Հայաստանը, այդպիսի՞ հայրենիք էինք ուզում կառուցել, որի համար պայքարի էինք ելել ազգովի… Կարծում եմ՝ կհամաձայնվեք ինձ հետ, որ ո՛չ, հաստատապես ո՛չ: Ների՛ր մեզ Հրանտ, որովհետև անկախ Հայաստան ունեցանք, բայց, ցավոք, քեզ համար այն փրկության Հայրենիք չդարձավ… Ասում են՝ Աստված և՛ փորձությունների է ենթարկում, և՛ հնարավորություններ ընձեռում: Մեր ինքնիշխանությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք վերականգնված եռամիասնությունը, Արցախյան ազատամարտում կերտած փառավոր հաղթանակը, մեր ազգային ձգտումները և լավ ապագայի հանդեպ ունեցած մեծ սպասելիքները, կարծում եմ, հենց այդ ընձեռնված հնարավորություններն են, որոնք պետք է ճիշտ օգտագործել և արդարացնել դրանց համար կրած զրկանքները: Այլապես ո՛չ Աստված, ո՛չ մեր սերունդները չեն ներելու մեզ…»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00