Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ». Հրանտ Բագրատյան

530
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 13:20
«Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։
ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։
Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս «մոտեցումը» կար։ Արդյունքը 0 է»։