«ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ Մոսկվայի համառությունն անհասկանալի է». Ադրբեջանի ԱԳՆ
«ՌԴ հայազգի քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքի արգելքի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի անբացատրելի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է երկու երկրների ռազմավարական հարաբերություններին»: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերին նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական ծագում ունեցող ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու դեպքերին և նշել Բաքվի՝ դիվանագիտական էթիկայից դուրս եկող հայտարարությունների տոնը: Բաքուն հիշեցրել է, որ «միայն 2018-ին Ադրբեջան է այցելել ՌԴ ավելի քան 880 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այդ հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության ոճը «համարժեք է եղել ՌԴ ԱԳՆ հաղորդագրության ոճին»: Բացի այդ, Բաքվում «անթույլատրելի» են անվանել «վերջնագրի տոնով» Ադրբեջանի հետ խոսելը: Ադրբեջանի ԱԳՆ-ում հավելել են, որ «Ռուսաստանի հետագա քայլերին ադեկվատ գործողություններ կձեռնարկեն»: |
«Բռնության միջոցով հնարավոր չէ զսպել աճող հանրային բողոքը»․ Արա Պողոսյան
6212:36Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը
8212:00ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ
25209:48Զուրաբիշվիլին շտապ դիմել է Մակրոնին և Միշելին
19309:36Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
13509:30Փաշինյանը տևական ժամանակ է՝ խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
14209:00