Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր «դիվանագիտության» թշվառությունը». Երջանիկ Աբգարյան

481
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 17:35
«Մեր «դիվանագիտության» թշվառությունը». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր «դիվանագիտության» թշվառությունը ազդեցության լծակներ օգտագործելու բացակայությամբ և թուլամիտ անկարողությամբ է պայմանավորված: Մերոնք միջազգային հարաբերություններում հանդես են գալիս կամ խնդրողի, կամ ուրիշի կամքը կատարողի դերում: Ինձ վերջին 20 տարիներում հայտնի չէ մի օրինակ, երբ հայ «դիվանագետները», երկրի ղեկավարներից սկսած մինչև ԱԳՆ կրտսեր պաշտոնյաները, որևէ հաջողության են հասել ազդեցության լծակ օգտագործելով: Չնայած դրա հնարավորություններով այնքան էլ աղքատ չենք»: