Պայթյուն Մեքսիկայում. 21 մարդ է զոհվել, տասնյակից ավելի վիրավորներ կան
4293
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 10:50
![]() Մեքսիկայում Տուսպան-Տուլա գազատար խողովակի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 71-ը վիրավոր է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Milenio-ին։ Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վառելիքի խողովակի անօրինական հատված տեղում հավաքվել են տեղի 300-ից ավելի բնակիչներ բիդոններում և կանիստերներում բենզին հավաքելու համար։ Ավելի ուշ հայտնի է դարձել Մեքսիկայի Կերետարո նահանգում երկրորդ պայթյունի մասին: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ցուցումներ է տվել երկրի կառավարությանը: Բնակիչներին տարհանել են, դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատի, շտապ օգնության աշխատակիցները, իսկ քաղաքի հիվանդանոցներում տագնապ է հայտարարվել: ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52



