Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել երթևեկության ընթացքում խախտումներ թույլ տված այն քաղաքացիներին, որոնք չեն վճարել տու­գանքները. «168 ժամ»

295
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 10:05
Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել երթևեկության ընթացքում խախտումներ թույլ տված այն քաղաքացիներին, որոնք չեն վճարել տու­գանքները. «168 ժամ»

«Վերջին շրջանում շատ քաղաքացիներ բողոքում են, որ բանկերը հրաժարվում են իրենց տրամադրել վարկ, քանի որ «կար­միր գծերի» և ճանապարհային երթևեկության ընթացքում թույլ են տվել խախտում­ներ և դրանց համար ծանուցված տու­գանքները չեն վճարել: Նրանց վարկ չեն տրամադրում նույնիսկ այն դեպքում, եթե ունեն վարկային մաքուր պատմություն:

Հարցի հետ կապված մեր թղթակիցը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ Կենտրո­նական բանկ, ճշտելու համար ունե՞ն այս մասին որևէ տեղեկատվություն և ինչպե՞ս են բացատրում մարդկանց վարկ չտրա­մադրելը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից գրավոր տեղեկացրել են, որ ԿԲ-ի տեղեկատվության համաձայն բանկերը հիմնա­կանում հաշվի չեն առնում «Կարմիր գծե­րի» և ճանապարհային երթևեկության ըն­թացքում թույլ տված խախտումների հետ կապված տուգանքների չվճարելու հան­գամանքը, իսկ հաշվի առնելու դեպքում բանկերի կողմից կարևորվում է տուգանքի էական լինելը՝ գումարի մեծությունը: «Հնարավոր է լինեն դեպքեր, երբ վարկի համար բանկին դիմած հաճախորդը, եթե ունի չվճարված տուգանք, բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ժամկետանց պարտավորություն ունեցող քաղաքացի, ինչի դեպքում մերժում է վերջիններիս տրամադրել վարկ:

Այդուհանդերձ նշենք, որ նման դեպքերը հազվադեպ են»,- նշված էր պատասխանի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: