Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը». Արման Եղոյան

581
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 00:50
«Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը». Արման Եղոյան

ՀՀ վարչապետի մամուլի նախկին քարտուղար Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ ստանձնեցի ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Սա չափազանց պարտավորեցնող, բայց և պատվաբեր պատասխանատվություն է: Ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը հանձնաժողովի աշխատանքներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու, հանձնաժողովում թիմային ոգին պահելու, հանձնաժողովի առջև համապատասխան պետական մարմինների հաշվետվողականությունը և վերջինների հետ համակարգված համագործակցությունը, ինչպես նաև՝ հասարակության առջև հանձնաժողովի հաշվետվողականությունը ապահովելու համար:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել անցած ութ ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելիս: Շատերի հետ աշխատանքը շարունակվելու է նաև Ազգային Ժողովում:

Հրավիրում եմ նաև եվրոպական իրավունքի բոլոր մասնագետների և Եվրամիության ինստիտուտներում կամ այլ վերաբերելի աշխատանքի փորձ ունեցող անձանց ուշադրությունը: Հանձնաժողովը բաց է բոլոր մասնագիտական առաջարկություններն ու դիտարկումները լսելու և քննարկելու համար»: