Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայում հայկական մաֆիայի պարագլուխներ են ձերբակալվել

447
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 23:20
Ֆրանսիայում հայկական մաֆիայի պարագլուխներ են ձերբակալվել

Ֆրանսիայում ձերբակալել են հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամների։

Եվրոպոլը հայտարարել է, որ խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարբեր հատվածներում գտնվող 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն և վեց անուն զենք։

Մաֆիայի անդամներն օգտագործել են հատուկ մեթոդ, որի ժամանակ ավտոմեքենաներն օգտագործվել են որպես հետագա հանցագործությունների համար վճարման միջոց (այսինքն՝ փոխանակվել են ծխախոտի կամ թմրանյութի խմբաքանակի հետ)։