Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ցանկանում ենք զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները». Արցախի ԱԳ նախարար

338
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 21:15
«Ցանկանում ենք զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները». Արցախի ԱԳ նախարար

Առաջիկայում Խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացնելու «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխված տարբերակը՝ կապված արտոնագրերի գների հետ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ մանրամասնելով, որ նպատակն է զրոյացնել զբոսաշրջային վիզաների գները:
«Արտոնագրերը կմնան, սակայն զբոսաշրջիկները չեն վճարի դրա համար: Անվտանգության տեսակետից կարևոր է, որ գրանցումները լինեն: Սակայն այս կերպ փորձելու ենք նպաստել զբոսաշրջիկների հոսքին դեպի Արցախ: Գործընթացը սկսված է, առաջիկա շաբաթներին հարցը կքննարկվի Ազգային ժողովում: Նշեմ նաև, որ 2018 թվականին 23 տոկոս աճ ենք արձանագրել կամ 5000 զբոսաշրջիկ ավել է այցելել Արցախ: Ընդհանուր առմամբ՝ այդ թիվը կազմել է 28 հազար 588 մարդ»,- ավելացրել է ԱԳ նախարարը: