Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին (լրացված)

307
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 14:10
Մանվել Գրիգորյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին (լրացված)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժել է իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, այս մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասել է Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Ավելի ուշ մեղադրող դատախազներից Վահե Դոլմազյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Դատախազության բողոքի և պաշտպանների միջնորդության քննությունն ավարտվել է. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 13:30-ին: