Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

374
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 17:10
Պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-15:00 սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն: