ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները
ԱԺ-ում ավարտվեց 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Հիշեցնենք՝ ի տարբերություն նախորդ գումարման, մշտական հանձնաժողովների թիվն ավելանում է երկուսով, որոնք են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները: ԱԺ ութ հանձնաժողովների նախագահների թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը. Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նարեկ Զեյնալյանը՝ 112 կողմ, դեմ 16, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը՝ 117 կողմ, 12 դեմ, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը՝ 116 կողմ, 11 դեմ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը՝ 108 կողմ, 17 դեմ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը՝ 122 կողմ, 4 դեմ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյանը՝ 122 կողմ, 6 դեմ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյանը՝ 127 կողմ, 2 դեմ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրվեց Բաբկեն Թունյանը՝ 123 կողմ, 6 դեմ: Երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ներկայացրել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, 2 դեմ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Միքայել Մելքումյանը՝ 122 կողմ, 6 դեմ: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը, ով ընտրվեց 116 կողմ, 10 դեմ ձայներով: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00