Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխության ընդդիմադիր դասերը». Արամ Կարապետյան

374
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 01:10
«Հեղափոխության ընդդիմադիր դասերը». Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիական Մեծ Հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Քամիլ Դեմուլենը շատ հետաքրքիր կերպար է... Ամենահայտնի մասոններից մեկը, ով եղել է Մաքսեմիլիան Ռոբեսպիեռի դասընկերը և ամենամոտ ընկերը... Առանց նրա օգնության, Ռոբեսպիեռը երբևէ իշխանության չէր գա... Լինելով՝ կակազող, կյանքում եղել է հրաշալի հռետոր, հայտնի փաստաբան...Բաստիլի գրավման ակտիվ մասնակից... Ամենահայտնի հեղափոխականներից մեկը.... Ամուսնության արարողության չորս վկաներից մեկը , եղել է՝ Ռոբեսպիեռը... Մի պահից սկսած, Դանտոնի հետ միասին, դարձել է՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ... Ոչինչ հաշվի չառնելով ՝ Ռոբեսպիեռը չի խոչընդոտել նրա գլխատմանը...Իսկ մեկ շաբաթ անց , գլխատել են նաև՝ Դեմուլենի կնոջը... Փաստորեն,ամուսնության վկան հրամայել է գլխատել ...
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱ ԵՎ ՄԻՇՏ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ... ՆՈՒՅՆԻՍԿ, ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՆ ,ԿԱՄ ՄԵԿԸ ՇԱԱԱԱԱՏ ՕԳՆԵԼ Է ՄՅՈՒՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...»: