Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան

326
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 09:45
Վարորդը ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com-ը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: