Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Վերսկսվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

341
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 16:40
Վերսկսվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում վերսկսվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Մինչ դատարանի ներսում դատական նիստ է ընթանում, դրսում բողոքի ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանի ազատության դեմ ընդվզող քաղաքացիները:

Լրագրողների հարցին՝ արդյոք դատարանում ներկա կլինի՞ Մանվել Գրիգորյանը, վերջինի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ առողջական վիճակից ելնելով, չի լինի: