Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չգիտե՞նք՝ ով ա միլիոնավոր դոլարներ ծախսում, կայքեր գնում ու հազարներով ֆեյքեր բացում». Ալեն Սիմոնյան

322
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 16:00
«Չգիտե՞նք՝ ով ա միլիոնավոր դոլարներ ծախսում, կայքեր գնում ու հազարներով ֆեյքեր բացում». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ մարդու իրավունքների վերաբերյալ այսօրվա ելույթին:

«Պարոն Մարուքյան, ի՞նչ ա կատարվում, ինչ-որ խնդիր կա իշխանությունը չի զբաղվո՞ւմ: Կամ խոսքի ազատությունից եք խոսում, տեսե՞լ եք մեր խմբակցությունում քանի լրագրող կա... Դուք ում եկել եք ի՞նչ եք ասում... Թքելուց, մրելուց եք խոսում, քննադատում, խնդիր, որին վարչապետի մակարդակով արձագանք ա եղել, հիմա էլ ես կասեմ, կդիմեմ բոլորին՝ վերջ տվեք մարդկանց վիրավորելուն՝ համացանցից մինչև այլ տիրույթ: Չգիտե՞նք՝ ով ա միլիոնավոր դոլարներ ծախսում էն երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիր կա, կայքեր գնում ու հազարներով ֆեյքեր բացում, որ տպավորություն ստեղծի այսօրվա իշխանության հետ կապված, բայց, փառք Աստծո, քաղաքացիների գիտակցությունն այնքան բարձր է, որ չի լինում խաբել, էդ ա խնդիրը որոշ մարդկանց, որ էդքան փող են ծախսում ու չեն կարողանում խաբել, նեռվայնանում են»:

Ավելի ուշ Ալեն Սիմոնյանին արձագանքեց Էդմոն Մարուքյանը. «Դուք եք իշխանություն ու ձեզ պետք է դիմել՝ մարդու իրավունքների հետ կապված. դուք եք պատասխանատուն: Փոխանակ շնորհակալ լինեք, ասում եք՝ մի արեք: Ի՞նչ չանենք, չաշխատե՞նք, չբարձրաձայնե՞նք, միայն ձեզ գովա՞նք... Կամ, տիկին Մակունց, ասում եք՝ մենք մամուլին չենք վերահսկում, կներեք, դուք ի՞նչ լծակ ունեք լրատվամիջոցներին վերահսկելու, ավելին ասեմ, դուք չեք կարող վերահսկել: Մենք չենք վերահսկում, այսինքն՝ կարանք վերահսկենք, բայց չենք անում, լավություն ենք անում, հա՞... Տիկին Մակունց, մենք նրա համար ենք, որ դուք չկարողանաք վերահսկել...»,- շեշտեց Մարուքյանը: