Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իսկապես, 18 տարեկան զինվորն առաջնագծում չպետք է լինի». Կարեն Հովհաննիսյան

250
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 21:10
«Իսկապես, 18 տարեկան զինվորն առաջնագծում չպետք է լինի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաձայն եմ, իսկապես, 18 տարեկան զինվորն առաջնագծում չպետք է լինի: Այո, չպետք է, բայց ինչ պետք է անել, որպեսզի այդ «չպետք է»-ն կյանքի կոչվի: Տարբերակներ շատ չունենք, սակայն ունենք խելք ու միտք, որը կարող ենք օգտագործել: Իհարկե, այստեղ չեմ հնչեցնի իմ առաջարկները, խուսափելու համար նախ մտքագողությունից, այնուհետև որոշակի գաղտնիությունն ապահովելու համար: Կա հիանալի տարբերակ, երբ պարզապես կարելի է առաջնագծում չունենալ զինվոր, բացառել մարդկային գործոնը, այսինքն ինքնաձիգով դիրքում կանգնած զինվոր կամ պայմանագրային կարող է չլինել...»: