Կառավարությունն այսօր սոցիալական նպաստներին վերաբերող որոշում է ընդունել
2019թ. հունվարից բարձրացել են կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա: Մասնավորապես, կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվել են 25500 դրամ։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ. դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: Արդյունքում՝ վերոնշյալ անձիք նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30