Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը». Արա Ալոյան

431
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 04:05
«Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը». Արա Ալոյան

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին նորանոր ահազանգեր են ստացվում այն մասին, որ գիշերային ժամերին ավելացել են խուլիգաններն ու ջեբկիրները, որոնք սադրանքի ու մանր ռեկետի են դիմում՝ հաճախ թիրախավորվելով անպաշտպան խավի՝ այդ թվում տարեց մարդկանց վրա։ Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում բացահայտ լկտիությամբ, մարդաշատ վայրերում, կանգառներում, նախօրեին նման միջադեպ է գրանցվել օպերայի հատվածում՝ բազմաթիվ քաղաքացիների, տաքսու վարորդների և ոստիկանական մեքենաների ներկայությամբ։ Ահազանգ կա, որ սույն հանցավոր տարրերը գործում են խմբերով ու փոխօգնսւթյամբ։ Զգոն եղեք։ Կարծում եմ՝ իրավապահները պետք է եռակի խստացնեն հսկողությունը, կատարեն դիտարկումներ և համարժեք պատժիչ գործողություններ։ Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը․․․»: