Վրաստանում սգո օր է հայտարարվել
2846
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 11:15
![]() Հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն: Հաղորդվում է 4 զոհի մասին, որոնց թվում՝ հիվանդանոցում մահացած 4 տարեկան մեկ երեխա։ Վիրավորված երեխաներին ու անչափահասներին տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց: Ըստ տեղի բնակիչների՝ ողջ օրվա ընթացքում նրանք գազի սուր հոտ են զգացել, սակայն «Կազտրանսգազ» ընկերությունը եղել է տեղում, և վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշման համաձայն՝ այսօր՝ հունվարի 17-ին, երկրում սգո օր է հայտարարվել: Երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
