Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վերջ ամանորյա բարության շղարշին». Արա Ալոյան

277
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 18:10
«Վերջ ամանորյա բարության շղարշին». Արա Ալոյան

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Վերջ ամանորյա բարության շղարշին: Սկսվեց համատարած դժգոհությունը. գրամոլ են, ղեկավար չեն, մարդ չեն, հիմար են, էս էն... Լավ այսչափ ոտքի տակ ընկնե՞լ կլինի, էսքան տեսաբաններ որտեղից մեջտեղ եկան. ամեն մեկդ ձեր գործն արեք և արեք պատվախնդրորեն, թողեք էլեկտրիկը որոշի հոսանքի որակը, արհեստավորն ախտորոշի մեքենայի անսարքությունը: Հանե՛ք, վերջապես հանրագիտակի ու բազմագիտակի շագանակագույն, կրկնում եմ, շագանակագույն վերարկուն...»: