Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ներկաները վրիպում են, նախկիներն սպանում էին». Արիս Վաղարշակյան

339
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 00:15
«Ներկաները վրիպում են, նախկիներն սպանում էին». Արիս Վաղարշակյան

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքովս մի քանի տեղ ընկավ՝ մի քանի ցնորամիտներ ասում են, որ դեռ էրնեկ կտանք նախկիններին:

1. Ներկաները վրիպում են-նախկիները սպանում էին

2. Ներկաները ռեստորանում խաշ են ուտում-նրանք ռեստորանի մեջ փայ էին մտնում: 3.Ներկաները կարող են իրենց թույլ տալ ցմահ ազատազրկվածի ազատման վերաբերյալ դիսկուրս- նախկինները մարդասպաններին պաշտոն էին տալիս

4. Ներկաների թիմում կան եզակի պատեհապաշտներ-նախկինների թիմում կային եզակի կարգին մարդիկ

5. Ներկաները մեդիային քննադատում են-նախկինները՝ կաշառում

6. Ներկաներն ասում են՝ ՀԴՄ խփեք-նախկիններն ունեին Արմեն Ավետիսյան և Գագիկ Խաչատրյան

7. Ներկաներն օպտիմալացնում են Սփյուռքի նախարարությունը-նախկիններն որտեղ սփյուռքահայ էին տեսնում, տեղում՝ ունեզրկում

8. Ներկաները քաղաքական հակառակորդներին քննադատում են-նախկիները՝ դարձնում հաճախորդ

9. Ներկաները բռնում-գրավով բաց թողնում- նախկիները կամ չէին բռնում, կամ էլ բռնում, բայց կաշառքով էին բաց թողում: 10. Ներկաները Լֆիկին տվել են ստեղծագործելու և բիզնես-ոգեշնչման հնարավորություն-նախկինները Լֆիկին տվել էին մենաշնորհների իրավունք:

Էլի կա, բայց հավես չկա)