Լավրովը հույս ունի վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված հայազգի ռուսաստանցուն
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացի հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին նա ասել է տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Ցանկացած երկրում, այդ թվում նաև ԱՊՀ տարածքում, մեր քաղաքացիների հետ կապված հարցերին մշտապես անդրադառնում ենք մեր երկկողմ շփումների ընթացքում: Հավաստիացնում եմ, այդ թեման հնչեցվել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ընթացքում: Հուսով եմ՝ երկխոսության միջոցով ստանալ բոլորին բավարարող արդյունք և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,- ասել է Լավրովը: Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը (Ուելդանովը կնոջ ազգանունն է), ով Ռուսաստանի քաղաքացի է և այնտեղ աշխատում էր որպես մենեջեր, ձերբակալվել է Բաքվում 2016թ․։ Նրան մեղադրում են խոշոր չափերով թմրամիջոցների ձեռքբերման, արտադրության, պահպանման և տարածման հոդվածներով։ Ուելդանովի ընտանիքը պնդում է, որ նա դատապարտվել է իր հայկական ծագման համար։ Ավելի վաղ Մարատ Ուելդանով-Գալուստյանը քրոջ հետ հեռախուսազրույցի ընթացքում օգնություն էր խնդրել Ռուսաստանի իշխանություններից: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36