Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Գուցե մի փոքր վրիպեցի». Հայկ Կոնջորյանը՝ Իրանի վերաբերյալ հնչեցրած կարծիքի մասին

1751
Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 17:10
«Գուցե մի փոքր վրիպեցի». Հայկ Կոնջորյանը՝ Իրանի վերաբերյալ հնչեցրած կարծիքի մասին

«Ես նշել եմ՝ ոչ թե ավտորիտար Իրան, այլ ավտորիտար բնույթի՝ որոշակիորեն հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իրանի քաղաքական համակարգը մի փոքր յուրահատուկ է: Սակայն հաշվի առնելով նաև հանրության արձագանքը, միանաշանակ ընդունում եմ, որ գուցե պետք էր այլ կերպ ձևակերպում տալ, գուցե մի փոքր ես վրիպեցի, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ կարող է երբեմն բանավոր խոսքի ժամանակ ունենալ նման ձևակերպումներ»,- լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այսօր Աժ ամբիոնց Իրանի մասին հնչեցրած իր կարծիքին, պարզաբանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Ես ցանկանում եմ ասել, որ ամենևին չեմ նսեմացնում բարեկամ Իրանի ժողովրդի և պետության՝ Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական ու ջերմ հարաբերությունները: Գուցե բանավոր խոսքի ընթացքում եղավ նման վրիպակ, որն այլևս չի կրկնվի»,- ասել է Կոնջորյանը: