«Սա սիրածս աղջկան առաջին դատավարությանս օրերին գրած գաղտնի նամակն է». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա սիրածս աղջկան առաջին դատավարութեանս օրերին գրածս գաղտնի նամակն է։ Բնօրինակը առ այսօր պահպանուած է։ Թէ ինչպէս եմ կարողացել գրել ու խուզարկութիւնների միջով դատարան հասցնել ու իրեն փոխանցել, էական չէ։ Անունը (նաեւ սկզբնատառը) այստեղ փոխում եմ․․․ Չգիտեմ, երբեւէ տպագրե՞լ եմ, բայց նոյնիսկ եթէ տպագրել եմ ու չեմ յիշում, ուրեմն իմաստ ունի վերստին հրապարակել։ Այսօր գտայ անսպասելի մի տեղում, բայց կարող էի եւ չգտնել։ Տեսնում եմ, որ բանտային անորոշ ապագայի առջեւ կանգնած քսանամեայ երիտասարդի տուայտանքներով լի գրութիւն է։ Յուզական է, զգացմունքային, բայց խօսքս չեմ դրժել՝ հրաժարուել եմ իրենից նաեւ իր փոխարէն ամբարտաւորօրէն որոշում ընդունելու իրաւունք ինձ վերապահելով։ Ես ոչ թէ 6 կամ 7 տարի ստացայ, այլ ընդամենը 4, բայց նամակս հետ ստացայ 18 տարի անց։ Ահա այն․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․«Իմ անգին բարեկամ, գուցե այս երկտողով ես վերջին անգամ եմ անհանգստացնում քեզ եւ, եթե ես կամք ունենամ, իսկապես, սա կլինի իմ վերջին նամակը։ Ա․․․, իմ թանկագին, մի կարծիր, թե ես եսասեր եմ, ո՛չ, ես գիտեմ իմ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30