Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հղումը ժողովրդի ընտրության վրա հիմնազուրկ դուրս եկավ». Բորիս Նավասարդյան

488
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 05:10
«Հղումը ժողովրդի ընտրության վրա հիմնազուրկ դուրս եկավ». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Եթե իրականացվի ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման այն պլանը, որը հայտարարվել է, նոր խորհդարանում կարձանագրվի առաջին էական քաղաքական անարդարությունը։ ԲՀԿ-ն կունենա 3 ղեկավար պաշտոն (մեկ ԱԺ փոխխոսնակ և հանձնաժողովների 2 նախագահներ), այն դեպքում որ ԼՀԿ-ն ընդամենը 1 (հանձնաժողովի նախագահի)։ Այդ անարդարության հիմքում «Իմ քայլի» խմբակցության դիրքորոշումն է փոխխոսնակի ընտրության հարցում և իր կողմից բավարար ջանքերի բացակայությունն օրենսդրական բացը միջնորդության ու փոխզիջումների ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ։ Հղումը ժողովրդի ընտրության վրա հիմնազուրկ դուրս եկավ՝ անցած տարվա դեկտեմբերի 9-ին ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին տված ձայների հարաբերակցությունը բոլորովին չի համապատասխանում նշված պաշտոնների բաշխմանը»։