Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին և Լարսում

244
Չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ., 10:45
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին և Լարսում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արագածի ավտոճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: