Վրաստանում խոզի գրիպից մահացածների թիվն աճել է
1363
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 16:50
![]() Վրաստանում H1N1 վիրուսով (խոզի գրիպ) պայմանավորված բարդությունների հետևանքով արդեն 17 մարդ է մահացել, հաղորդում է «Грузия онлайн»-ը: Վրաստանի հիվանդությունների և հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում գրիպով վարակման ցուցանիշը զգալի նվազել է, վարակման գագաթնակետը գրանցվել է դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում (277 դեպք 100 հազար բնակչի շրջանում): Բացի այդ, ըստ կենտրոնի, նվազել են երեխաների հոսպիտալացման դեպքերը՝ 46%-ից 26%: Երեկ հայտնի է դարձել, որ H1N1 վիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով Վրաստանում 10 ամսական երեխա է մահացել: Ավելի վաղ Աբխազիան և Հարավային Օսիան գրիպի տարածումը կանխելու նպատակով փակել էին Վրաստանի հետ սահմանը: |

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
115Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
104Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
193Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
187Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
13117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
40416.12.2025, 14:08
