Հայկ Մարությանը՝ «Փոքրիկ երգիչներ»-ին պատկանող շենքի մասին
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցել է լրագրողների հետ: Պատասխանելով Արամի 23-ում գործող «Փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող հուշարձան հանդիսացող շենքի խնդրին, Հայկ Մարությանը վստահեցրել է, որ այդ շենքը չպետք է քանդվի. «Դա մեր կարծիքն է: Այդպիսի քննարկում չկա»,- ասաց նա: Հարցին՝ եթե պատմամշակույթային ոչ մի կառույց չի քանդվելու, ապա ինչպե՞ս հասկանանք կառուցապատում իրականացնող սեփականատիրոջ հայտարարությունները, թե «Փոքրիկ երգիչներ»-ի շենքը պետք է քանդվի: «Սեփականատերն ասում է պետք է քանդվի, Դուք էլ ասում եք՝ մենք ի զորու չենք, մենք սեփականատերը չենք..., այդ դեպքում հակասություն չի՞ առաջանում, ի՞նչ վստահությամբ եք այդ հայտարարությունն անում»,- հարցրեց լրագրողը քաղաքապետը: Քաղաքապետը կրկնեց, որ բոլոր գործողությունները լինելու են օրենքի շրջանակում: Հիշեցնենք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը տևական ժամանակ է ահազանգում էր այդ կառույցի հնարավոր փլուզման մասին՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: Նա նշում էր, որ կառուցապատողը վտանգում է երգչախմբին հատկացված 19-րդ դարի շինությունը: Իսկ օրեր առաջ երգչախմի ֆեյսբուքյան էջն ահազանգեց, որ փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադառնալով պատմամշակույթային հուշարձան հանդիսացող կառույցներին՝ հայտարարել էր, որ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54