Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

2476
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 11:55
Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, հաղորդում է Mehr գործակալությունը:

Ռոհանին հույս է հայտնել, որ վերանշանակումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը:

Նա նաև առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետին, ինչպես նաև բարգավաճում՝ հայ ժողովրդին: