Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ուզում եմ մի երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին». Գ. Ծառուկյան (տեսանյութ)

1226
Երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ., 10:35
«Ուզում եմ մի երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին». Գ. Ծառուկյան (տեսանյութ)

«Ուզում եմ մի երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին՝ Էդմոն Մարուքյանին»,- ԱԺ ամբիոնից դիմելով ԼՀԿ առաջնորդին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը: «Ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, հետո ինքը մոտեցել է, իրա ձեռքը սեղմել եմ ու ամսի 10-ին էլ ջերմ շնորհավորել եմ: Իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ՝ կլինեինք 2-րդ ուժը... դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կլինեիք 1-ինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը և հավելեց. «Որևիցե մեկը եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը դակումենտալ, տեսաժապավենով ներկայացվելու է»:

Ավելի վաղ ելույթ էր ունեցել Էդմոն Մարուքյանն ու անդրադառնալով ԲՀԿ-ականների՝ իրենց հասցեին երեկվա քննադատություններին, ասել. «Մեր նախարարին չեն փողոցում հեռացրել պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական: Ձեր կուսակցությունից են արել, բայց մենք դա չենք ասում: Հետևաբար մի՛ մտեք էդ կռվի մեջ, ես ձեզ խնդրում եմ: Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք կռվում եք էդ խնդրի արանքը»: