Երևան`   +31 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.

Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը

205
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 20:45
Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր:
Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:
Նշենք, որ համաձայն պայմանավորվածության հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում:

Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը