Երևան`   +30 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Առաջադրվել են մեղադրանքներ՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով

217
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 17:21
Առաջադրվել են մեղադրանքներ՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ տեղի ունեցած միջադեպի գործով առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1979թ. ծնված Գ. Հակոբյանին և 1996թ. ծնված Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Գ.Հակոբյանի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ. Ոսկանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: