Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

«Մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի հետ». Սևակ Միքայելյան

179
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 14:50
«Մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի հետ». Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում առանց աղբյուրի իսկությունը ճշտելու անպատասխանատու կերպով հայտարարություն է արել, որում ինձ կամ եղբորս վերագրվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառավարման գործառույթ: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Միքայելյան ընտանիքի նկատմամբ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք առաջացնելու մղումներով:
Երեկ այս հրապարակման վերաբերյալ մամուլում տրվել է պարզաբանում, սակայն լրագրողների կողմից մինչ այժմ ստանում եմ բազմաթիվ զանգեր, նյութի հավաստիությունը ճշտելու նպատակով:
Կրկին անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա կեղծիք է, և մենք որևէ առնչություն չունենք այդ հյուրանոցի և դրա կառավարման հետ: Ակնկալում ենք, որ Նարեկ Մանթաշյանը կամ պետք է իր ասածը ներկայացնող փաստեր ներկայացնի, կամ էլ հրապարակավ ներողություն խնդրի իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածելու և զրպարտելու համար»: