Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

«Որ այդքան շատ եք սիրում կամուֆլյաժ, բարի եղեք ձեր պարտքը տվեք Հայրենիքին». Կ. Հովհաննիսյան

119
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 16:10
«Որ այդքան շատ եք սիրում կամուֆլյաժ, բարի եղեք ձեր պարտքը տվեք Հայրենիքին». Կ. Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել եմ ու կասեմ, մեզ պետք է զինվորական համազգեստի մասին օրենք:
Օրենքով պետք է խստիվ արգելվի զինվորական համազգեստ կրել բոլոր նրանց, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, օրենքը պետք է արգելի զինվորական համազգեստը որպես բանվորական, որսորդական և այլ նպատակներով օգտագործումը: Վերջապես մենք պետք է հարգանք ու պատիվ ունենանք այդ համազգեստը կրելու համար: Ինչքան չծառայած կա, համազգեստը հագնում ու գնում ա դիրքեր սելֆի անելու, ինչքան չծառայած կա համազգեստ հագնում ու ցույցիա գնում: Որ այդքան շատ եք սիրում կամուֆլյաժ, բարի եղեք ձեր պարտքը տվեք Հայրենիքին ու երկու տարի գնացեք ու իսկապես ԾԱՌԱՅԵՔ հայրենիքին: Հանրապետական չծառայածներից պրծանք ՔՊ-ական չծառայածների ձեռը կրակն ընկանք...»: