Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

59
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 11:35
ԱԺ նախագահի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրեց Արարատ Միրզոյանի թեկնածությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել են Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը:

Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, խորհրդարանի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: ԱԺ նախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: