Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե պետք է ներում շնորհվի մեկին, ապա մյուսներն անտեսվել չեն կարող». Ժաննա Ալեքսանյան

193
Երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ., 10:30
«Եթե պետք է ներում շնորհվի մեկին, ապա մյուսներն անտեսվել չեն կարող». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ներում շնորհել Մհեր Ենոքյանին։ Չեմ հասկանում ինչու է առանձնացվել Մհեր Ենոքյանի հարցը։ Իսկ մյուսնե՞րը։ Ցմահների մեջ կան անմեղ մարդիկ, որոնք տարիներ շարունակ պատիժ են կրում ուրիշների փոխարեն։ Հիմա անուններ չեմ նշի, որ չնեղացնեմ նրանց, ում գործերին ծանոթ չեմ։ Եթե ներում պիտի շնորհվի, ապա բոլոր նրանց ում պիտի ներում շնորհվի։ Նրանց ձայները ներսից չեն լսվում, քարոզչություն անող էլ չկա։ Պետությունն, ի վերջո, պիտի լուծի ցմահ դատապարտյալների հարցը։ Արտակ Զեյնալյանը մեզ հետ հանդիպման ժամանակա ասաց, որ ցմահների համար առանձին փաթեթ են պատրաստում՝ ամեն մեկի գործին մասնավոր մոտեցմամբ, բայց ամիսներ են անցել և ոչ մի տեղաշարժ։ Եթե պետք է ներում շնորհվի մեկին, ապա մյուսներն անտեսվել չեն կարող»։