Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Համաներմամբ ազատ արձակվածն ընկերոջ հետ մոտ 20 գողություն է կատարել

350
Կիրակի, 13 հունվարի, 2019 թ., 18:10
Համաներմամբ ազատ արձակվածն ընկերոջ հետ մոտ 20 գողություն է կատարել

Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը դեկտեմբերի 17-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրենց գրասենյակից գողացել են դյուրակիր կամակարգիչ: Ոստիկանները զննել են տարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երևացել են երկու երիտասարդ, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Երիտասարդներից մեկին ոստիկանները անմիջապես ճանաչել են, քանի որ նրան բազմիցս գողություն կատարելու համար բերման են ենթարկել ոստիկանություն:

Նա նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է, իսկ մյուս երիտասարդը 22-ամյա Նարեկ Ս.-ն է:

Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին, իսկ Էդգար Հ-ին գտել են Երևանի հյուրանոցներից մեկում:

Նարեկ Հ.-ն ևս նախկինում դատապարտված էր գողության համար և նոյեմբերին համաներմամն ազատ էր արձակվել: Նրանք ոստիկանությունում խոստովանել են, որ Երևանի տարբեր վայրերում կատարել են մոտ 20 տարբեր գողություններ: Հիմնականում գողացել են դրամապանակներ, պայուսակներ, բջջային հեռախոսներ ու ավոտպահեստամասեր:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեսանյութում:

Համաներմամբ ազատ արձակվածն ընկերոջ հետ մոտ 20 գողություն է կատարել