Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Դրա համար ընտրողները դեկտեմբերի 9-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին գործելու մեծ մանդատ են տվել». Ոսկան Սարգսյան

449
Կիրակի, 13 հունվարի, 2019 թ., 12:25
«Դրա համար ընտրողները դեկտեմբերի 9-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին գործելու մեծ մանդատ են տվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում տավարի և խոզի մեկ կիլոգրամի գինը նվազագույնը 3000 դրամ է: Վրաստանում այժմ տավարի մեկ կիլոգրամը 12 լարի, խոզինը 14 լարի է: Լարիի փոխարժեքն այժմ 185 դրամ է, ստացվում է , որ հարեւան երկրում այժմ տավարի միսն արժե 2220, խոզինը՝ 2590 դրամ: Փորձենք հասկանալ դրա պատճառները՝ բանկերը գյուղատնտեսական էժան վարկերը դժվարությամբ են տրամադրում, անասնակերը թանկ է, անասնաբույժները ցածր աշխատավարձ ստանալով՝ շահագրգիռ չեն լավ աշխատելու, միջնորդ մսավաճառ-գնորդները անասնապահների հաշվին գերշահույթներ են ստանում և այլն: Եվս մեկ համեմատություն Վրաստանի հետ. այնտեղ մեկ լիտր տարայով կոկա-կոլայի և ֆանտայի գինը 1 լարի է, այսինքն՝ 185 դրամ: Վրաստանում կենցաղային տեխնիկան էլ 1,5-2 անգամ էժան է նույն ֆիրմայի Հայաստանում վաճառվողից, որքան էլ այդ ապրանքները վաճառող ընկերությունները գոռան աննախադեպ զեղչերի մասին: Հայաստանում հեղափոխություն է եղել, ուրեմն երկրիս հասարակ բնակիչները դրա դրական ազդեցությունը պետք է զգան իրենց առօրյա կյանքում, հարկ է վեր հանել խնդիրները և գտնել լուծումները: Դրա համար ընտրողները դեկտեմբերի 9-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին գործելու մեծ մանդատ են տվել, վաղուց են հասունացել իրական, ոչ թե ձևական փոփոխությունները»: