Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար. 33–ամյա վարորդը ГАЗель-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում

590
Կիրակի, 13 հունվարի, 2019 թ., 12:10
Ողբերգական ավտովթար. 33–ամյա վարորդը ГАЗель-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում

Երեկ՝ հունվարի 12-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում, բժիշկների ներկայությամբ մահացել է: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: