Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են». Մարատ Բաղդասարյան

375
Կիրակի, 13 հունվարի, 2019 թ., 11:50
«Իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են». Մարատ Բաղդասարյան

Վերլուծող Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը եզակի սխալ կառույցներ են։ Անդամ երկրներից Ռուսաստանը ցանկանում է կուլ տալ մյուս անդամին՝ Բելառուսին, Ադրբեջանին մինչև ատամները զինում է դաշնակից Հայաստանի դեմ և բոլոր դաշնակիցների հետ խոսում է տնտեսական շանտաժի ու բիրտ ուժի լեզվով։ Իրենց հերթին Բելառուսն ու Ղազախստանն էլ թշնամանք են տածում Հայաստանի նկատմամբ, իրենց հերթին Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելով հակահայ պլատֆորմի վրա։ Փաստորեն իրականում ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը տնտեսական ու ռազմական միություններ լինելու փոխարեն իսկական գժանոց են։ Հայաստանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այդ գժանոցից ձերբազատվելու ու քաղաքակիրթ աշխարհի համապատասխան կառույցներին՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ»: