Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 20 հունվարի, 2019 թ.

«Խաղաղ իշխանափոխությունից հետո պետք է ժողովրդավար Հայաստանը քարոզչական հզոր գրոհ իրականացներ». Ոսկան Սարգսյան

191
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 23:10
«Խաղաղ իշխանափոխությունից հետո պետք է ժողովրդավար Հայաստանը քարոզչական հզոր գրոհ իրականացներ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանում 20 տարի իշխած հանցավոր ռեժիմը փլուզվեց, միջազգային կազմակերպությունները աչք են փակել Հայաստանում նախկինում տեղի ունեցած ընտրախախտումների վրա: Նա ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը: Բռնապետը խոսել է ժողովրդավարությունից, երբ իր հրամանով Ադրբեջանի անկախ և ընդդիմադիր քաղաքական գործիչները լրագրողները, ակտիվիստները կեղծ մեղադրանքներով բանտերում են: Հայաստանում խաղաղ իշխանափոխությունից հետո պետք է ժողովրդավար Հայաստանը քարոզչական հզոր գրոհ իրականացներ Ալիևների կոռուպցիոներ, թալանչի դինաստիայի ներկայացուցիչ Իլհամի ռեժիմի դեմ, Ադրբեջանի ժողովրդին բացատրեր, որ ինքն էլ այդ ռեժիմի զոհ է, իշխանությունը պահպանելու համար Իլհամը չի ցանկանում հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման: Հայաստանի իշխանությունը չի կատարում այդ գործը, Իլհամ Ալիևն է Հայաստանի դեմ նախահարձակ լինում»: