Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հանրակացարանում 53-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

463
Շաբաթ, 12 հունվարի, 2019 թ., 18:45
Հանրակացարանում 53-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի աստղադիտարանի տարածքում գտնվող հանրակացարանի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Ի.-ի (ծնված 1965 թ.) դին: