Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը տարվա մեջ երկու անգամ է ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքեր ստանում՝ դեկտեմբերի 12-ին և հունվարի 12-ին: Ինչպես MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում է պատմել սիրված երգիչը, դա կապված է իր հոր ծննդյան օրվա հետ. «Ես ծնվել եմ 1941 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում, սակայն կարևորել եմ իմ հոր ծննդյան օրը, որը հունվարի 12-ին է ծնվել՝ Սպիտակում: Այսպիսով, անձնագրում ամրագրել եմ այդ օրը, որպես ծննդյան օր: Ստացվում է՝ մեկ ամսով փոքրանալով, դարձել եմ 1942 թվի ծնված Սպիտակի բնակիչ, որի համար շատ երջանիկ եմ»,- մանրամասնել է նա: Ռուբեն Մաթևոսյանը 1967 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-92 թթ-ին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թ-ից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։ Ռուբեն Մաթևոսյանը Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում կան հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են՝ «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» և այլն։ Արվեստագետը 1998 թ. արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54